Ծառուկյանը գիտի 20 օր հետո ինչ է լինելու. Ծառուկյան
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության առաջարկած տնտեսական հեղափոխության ծրագրին:
«Կառավարության ներկայացրած այդ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել: Դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ: Ասենք թե՝ դա տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետրերով հեռու է»,- նշեց Ծառուկյանը։
Խոսելով ներկա քաղաքական վիճակի, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, Ծառուկյանը նշեց.
«Ես ընտրությունների ժամանակ անգամ իմ կոլեկտիվին չեմ ասել, որ մեզ ձայն տան։ Միշտ ասել եմ, ոնց ձեզ ձեռք է տալիս, այդպես էլ արեք։ Ինչ վերաբերում է ներդրումներին, Ծառուկյանը ամեն ինչին տիրապետում է, ամեն ինչ գիտի։ Դուք որ չգիտեք 20 օր հետո ինչ է լինելու, դա էլ ես գիտեմ։ 2 պոչամբար է քանդած, մի 30 հատ էլ տեխնիկա կա, դա պետք է լիներ մի 30 մլն, ին՞չ 400 մլն»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...