Հաճախորդն իրավունք ունի ՀԴՄ կտրոն պահանջելու, երբ չի լինի, թող փորձի իր իրավունքները պաշտպանել. Դավիթ Անանյան
Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող աշխատակիցներին հրահանգել՝ գնացեք, տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չեմ տալու:
Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին:
«Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո սխալ վարչարարության իրականացում: Բայց իրավունք ունենք որոշակի հայեցողության, երբ կա առաջնահերթության սահմանում»,-ասաց նա և նշեց, որ ՊԵԿ-ը տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառելու է ծայրահեղ դեպքերում:
«Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն առաջացնում է հանրային դժգոհություններ: Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն այսօր իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա կիրառման ենթակա վերջին գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում»,- ասաց Անանյանը և նշեց, որ չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել:
Այսպիսով` նա նշեց, որ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: «ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղային մեքենայի չկիրառման հետ կապված իրեն չենք տուգանի»,- հավաստիացրեց նա:
Ինչ վերաբերում է սպառողի կողմից ՀԴՄ կտրոն պահանջելուն, Դավիթ Անանյանը նշեց. «Հաճախորդն իրավունք ունի ՀԴՄ կտրոն պահանջելու, երբ չի լինի, թող փորձի իր իրավունքները պաշտպանել: Ինչ եք ուզում, որ ասեմ, երկու քարի արա՞նքն ենք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...