Հայաստանում արգելվել է խաղատների գովազդը երկրի մուտքի մոտ և հյուրանոցներում
Խաղատների և խաղային կայքերի գովազդն արդեն կթույլատրվի միայն համապատասխան հաստատություններում և գրասենյակներում: Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունել է «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը:
Օրինագծի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր:
Նախկին կարգավորումների համաձայն` խաղատների և խաղերի առցանց հարթակների գովազդը թույլատրվում էր միայն խաղային հաստատություններում, ցամաքային և օդային անցակետերում, ինչպես նաև չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում:
Նոր կարգավորումներով` գովազդը կթույլատրվի բացառապես խաղային ընկերությունների շենքերի ճակատային մասերին և հենց գրասենյակներում։
«Նույնիսկ սահմանափակ ձևաչափով նման պրակտիկան բացասական ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա, հատկապես պատկառելի օտարերկրյա հյուրերի աչքում»,- ասել Ղահրամանյանը:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զբոսաշրջիկները չեղարկում են ուղևորությունները Ադրբեջան
Հազարավոր ռուս զբոսաշրջիկներ չեղարկում են Ադրբեջան կատարվող ուղևորությունները իրենց հայրենակիցների ձերբակալությունների պ...
Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունել է օրենքը
Վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի: ԱԺ-ն այսօր 62 կողմ, 0 դեմ, 25...
18 տարին չլրացած անձանց կողմից սառը զենքի վաճառքի տուգանքը կրկնապատկվելու է
«18 տարին չլրացած անձանց կողմից սառը զենքի նմանվող սարքերի, իրերի, գործիքների վաճառքի դեպքում տուգանքը կկազմի 100.000 դր...
Ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. օրինագիծն ընդունվել է
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վ...