Կովկասի սիլիկոնյան հովիտը. իտալական լրատվամիջոցը՝ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին
Իտալական RaiNews առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին՝ «Կովկասի սիլիկոնյան հովիտը» վերտառությամբ հոդվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրող Մարտինո Սենիգան շրջել է Հայաստանում տեղակայված ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններով և ներկայացրել դրանց նորամուծությունները:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր ծաղկում են ապրում բազմաթիվ ստարտափեր և ընկերություններ, որոնցից շատերը հանդիսանում են իրենց ոլորտում համաշխարհային առաջատարներից: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»,- նշել է լրագրողը:
Լրագրողը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այցելել WCIT 2019 համաժողովի գրասենյակ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Renderforest ընկերության գրասենյակ, Արմաթ լաբորատորիա, COAF Smart կենտրոն և զրուցել աշխատակիցների հետ:
Սենեգան ռեպորտաժում ներառել է նաև ակնարկ Հայաստանի մասին ու ներկայացրել հայկական մշակույթը:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմի...