Դատարանն արգելանք է կիրառել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին պատկանող հեռուստաալիքի ու ընկերության նկատմամբ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանը nրոշել է արգելանք կիրառել, գրում է rbc-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում:
Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ այս պահին ոչ ոք չգիտի, թե որտեղ է հեռուստաընկերության տնօրեն Դմիտրի Լոժնիկովը:
Հիշեցնենք, որ Աթամբաևը երկու օր առաջ ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
Արտասահմանում բուժվելու դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEW...
Վահե Գրիգորյանը հերքում է․ BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն երբեւէ չեմ ունեցել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ համարելով դրանք ապատեղեկա...
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները...