Ալմազբեկ Աթամբաեւի տանը հայտնաբերվել է խոշոր չափի ռազմամթերք
Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն եւ ռազմամթերք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Աթամբաեւին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել եւ առգրավել են տարբեր տեսակի հրազեն եւ ռազմամթերք… Ընդհանուր առգրավվել է 11 միավոր հրազեն եւ ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ եւ 4 հրացան: Առգրավվել է նաեւ զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»:
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է հինգշաբթի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տեւած հատուկ գործողության արդյունքում: Այն սկսվել էր չորեքշաբթի, երբ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկել էր կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ անձեռնմխելիությունից զրկված Աթամբաեւի ձերբակալության առաջին փորձը: Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները, որը բազմիցս հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, դիմադրություն էին ցույց տվել, գործողության ժամանակ զոհվել էր մեկ հատուկջոկատային, տուժել 98 մարդ:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, որ Աթամբաեւը խախտել է սահմանադրությունը՝ ուժայիններին զինված դիմադրություն ցույց տալով: Հինգշաբթի Աթամբաեւին ձերբակալելու գործողությանը ներգրավված էին մի քանի հազար միլիցիայի աշխատակիցներ եւ հատուկջոկատայիններ: Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրի գրոհի արդյունքում պետության նախկին ղեկավարը ձերբակալվել է: Աթամբաեւին տեղափոխել են Բիշքեկ, երկրի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն, այնուհետեւ՝ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտե:
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում․ վարչապետ
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գ...
Արտասահմանում բուժվելու դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEW...
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները...
«Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Այս կամայականությունները ու՞ր են տանելու»․ Հրանտ Բագրատյան
2019 թվականի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017 թվականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում...