Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով. Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով հակամարտությունը լուծելու վերաբերյալ մնում է անփոփոխ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ համառուսական երիտասարդական կրթական ֆորումի վայրում ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսաստանի Դաշնությունը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոխման չի ենթարկվել», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Մենք մեր կողմից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և հաշվի առնելով Մոսկվայի սերտ հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, շարունակում ենք կենտրոնացած մնալ՝ աջակցելու խաղաղության գործընթացի համակողմանի առաջխաղացմանը», - ասաց է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքների առկայությունը հարուցում է ռուսական կողմի մտահոգությունը:
«Նման հռետորաբանությունը չի նպաստում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և, համապատասխանաբար, հակամարտության լուծման համար փոխզիջումային տարբերակների որոնմանը», - պարզաբանել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
Վահե Գրիգորյանը հերքում է․ BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն երբեւէ չեմ ունեցել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ համարելով դրանք ապատեղեկա...
Ինչո՞ւ Հայկ Մարությանը չի վարում ավագանու նիստը․ Հրաչյա Սարգսյան
Այսօր Երևանի ավագանու նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ավագ...
Հրադադարի ռեժիմի խախտում՝ 65 անգամ․ Արցախի ՊՆ
Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպա...