ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերությունից որևէ ծանուցում չի ստացել
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը:
Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել Արմենիա Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառո
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն անդրադարձել է Մարտի 1-ի գործին․ ո՞վ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մ...
Քաղաքապետարանն ոչ թե օգնել, այլ խանգարել է «Սանիթեքին»․ Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության...
Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մ...
Համահայկական կոնսենսուսի 6 կետերը. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոնսենսուս համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լո...