«Արցախը Հայաստան է և վերջ». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել Ադրբեջանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 5-ի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթը լայն արձագանք է գտել Ադրբեջանում: Նախ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը արձագանքել է «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը, որ հնչեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում:
«Մենք կտրականապես մերժում ենք «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը, որը հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը ու նրա ժողովուրդը երբեք թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու փորձերը: Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը կապահովի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կապահովի իր էթնիկ վտարված քաղաքացիների վերադարձը հայրենի հողեր»,- ասել է նա:
Այդ երկրի լրատվամիջոցները գրել են, թե տարածաշրջանում վտանգավոր իրադարձություններ են հասունանում: Փաշինյանի կողմից հնչեցրած կետերը խաղաղության գործընթացը ձգձգելու և խաթարելու փորձ են, գրել են նրանք:
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն անդրադարձել է Մարտի 1-ի գործին․ ո՞վ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մ...
Քաղաքապետարանն ոչ թե օգնել, այլ խանգարել է «Սանիթեքին»․ Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության...
Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մ...
Համահայկական կոնսենսուսի 6 կետերը. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոնսենսուս համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լո...