Հակահեղափոխական տարրերն Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են. հայտարարություն
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Հակահեղափոխական տարրերն Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածներն իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է տիրում ու հարգանքն ազգի յուրաքանչյուր անհատի, հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ: Կարծում եմ՝ կարիք էլ չկա հիշեցնել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք մարմնակցման գաղափարների ամենավառ կրողներից մեկն էլ եղել է ու կա Սամվել Բաբայանը։ Ուստի Հայաստանի և Արցախի համար այս կարևոր օրվան ընդառաջ անհիմն ու ապաշնորհ այս վերլուծաբանների իբր թե վերլուծականներով համացանցը ողողելը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի: Սամվել Բաբայան անձը և պետական գործիչը ոչ մի շրջանակի դիրքերից չի ներկայանում: Նրա գաղափարական պատկերացումները գերազանց են սեփական խելքով ծառայելու իր ժողովրդին: Սամվել Բաբայանը միշտ եղել է համախմբող թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո: Նրան խորթ են ազգամիջյան պառակտումներ հրահրելը: Նա երբեք հակադրության չի գնացել ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ Արցախի իշխանությունների հետ, երբ պահը եկել է որևէ լարվածության կամ հակադրության, Սամվել Բաբայանը հեռացել է՝ հօդս ցնդեցնելով ցանկացած ներքաղաքական լարվածություն, փորձն ունենք, այդպես եղավ 1999թ.: Նաերբեք անձնական շահի համար երկիրը չի տարել ապակայունացման, նախընտրել է թողնել պաշտոնը, չկառչել աթոռից:Այսօր էլ նույնն է ոչինչ չի փոխվել, նա չի եկել աթոռակռվի, նա եկել է նպաստելու Արցախի բարօրությանը, նրա բարգավաճմանն ու քաղաքական դերի բարձրացմանը, անվտանգության ապահովմանը: Իսկ եթե այս վերլուծականները տեղադրված են հասկանալու համար Սամվել Բաբայանի դիրքորոշումը կապված օգոստոսի հինգին կայանալիք հավաքի մասին, ապա շտապենք տեղեկացնել հակահեղափոխական շրջանակներին, որ Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում կայանալիք հավաքին, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետը: Մեր թիմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում այն ուժերին, որոնք ջանք չեն խնայում մեր երկու պետությունների ինտեգրմանը նպաստող քայլեր ձեռնարկելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
BBC-ն անդրադարձել է Մարտի 1-ի գործին․ ո՞վ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մ...
Քաղաքապետարանն ոչ թե օգնել, այլ խանգարել է «Սանիթեքին»․ Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության...
Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մ...