Շշի Մելոյի եղբայրը ձերբակալվել է
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։ Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամրջի երթևեկելի հատվածը և երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին։
Մի քաղաքացի, չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
«Оրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծ է պատրաստվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագ...
Աշնանը ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թե...
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկ...