Ղազախստանում կօրինականացնեն Հայաստանում մեքենայի գնումը
Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, ապա պետք չէ պայքարել, հակառակը՝ պետք է այնպես անել, որ դա օրինական լինի եւ նրա համար, որպեզի վաղը մեր քաղաքացիները օրենքի առաջ, իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը:
Երժանովը հավելել է. «Մենք մեր տեղեկատվական խողովակներով տեղյակ ենք, որ ԱՄՆ-ից Հայաստան է բերվել շուրջ 60 հազար մեքենա: Դրանք ձեռք բերելու համար մեր քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր կեցություն են ստանում, այդ մեքենաները գնում արդեն որպես Հայաստանի քաղաքացիներ, այսինքն՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի վճարման, եւ բերում Ղազախստան ու հայկական համարանիշերով արդեն մեզ մոտ վարում: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում՝ ժամանակավոր հաշվառման կանգնելով, տարանցիկ համարներով ներկրել մեր երկիր, ավելի լավ է բերել, գրանցել եւ օրինական վարել: Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Վերանորոգումներ ԱԺ-ում. Տիգրան Գալստյան
ԱԺ աշխատակազմի ղեկավար - քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սեն...