Աղբի մասին նյութ եմ լայքել, չի ներվել, դուրս եմ եկել աշխատանքից. Բաբկեն Մկրտչյան. ArmDaily
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի արդեն նախկին աշխատակից Բաբկեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով տեղեկացնում էր աշխատանքից սեփական դիմումով ազատման մասին:
Ըստ նրա՝ իր պարգևավճարը կրճատել են ֆեյսբուքյան լայքի համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում Բաբկեն Մկրտչյանն պատմել է.
«Կանչում ասում էր, որ չլայքեմ քաղաքապետի մասին գրած վատ նյութերը: Ես լայքել եմ աղբահանության հետ կապված նյութերը: Քաղաքն այսօր աղբի մեջ կորած է: Երևանում խոտը պիտի այս սեզոնին կանաչ լիներ, այնինչ դեղին է: Դրանից առաջ էլ ասել էր, որ Ռուսլան Բաղդասարյանի գրածները չլայքեմ: Բացի ինձ կանչել-ասելը, ուրիշների միջոցով էլ բազմիցս ինձ փոխանցել է, որ չանեմ նման բան: Երբ ես հարցրել եմ թե ինչի է իմ պարգևավճարն այդքան, պարզաբանել է, որ քաղաքապետի դեմ գրված նյութերը ֆեյսբուքում լայքել եմ: Ասել եմ, որ ուրեմն չեմ ուզում այլևս աշխատել: Թումասյանը հորդորեց երկար մտածել,ասեց որ ես ամենալավ աշխատողներից մեկն եմ և չի ցանկանա որ ես դուրս գամ աշխատանքից: Թաղապետն ասում է, որ առաջին եռամսյակում 100%-ի չափով պարգևավճար եմ ստացել, դա ստացել են բոլորը, միայն ես չէ: Ինչ վերաբերվում է նախկինում պարգևավճար չստանալուն, այո, չեմ ստացել, բայց ստացել եմ ամսական ինձ հասանելիք վառելիքը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Վերանորոգումներ ԱԺ-ում. Տիգրան Գալստյան
ԱԺ աշխատակազմի ղեկավար - քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սեն...