«168 Ժամ». Ռուսաստանը Թուրքիայի հետ է, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա. Տարասով
«168 Ժամ»–ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։
– Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն։ Հայաստանի չորս սահմաններից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։ Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։ Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։
– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։
– Գուցեև հանգեցնի, գուցե ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։
– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։
– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։
–Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։
– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքա կան զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ եւս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։
– Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Սենք Թուրքիայի հետ ենք։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...