Քաղաքականություն

ԱԺ-ում առաջիկայում նոր բաժիններ կստեղծվեն. «Ժողովուրդ»

ԱԺ-ում առաջիկայում նոր բաժիններ կստեղծվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու…

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամ­րապնդումն է: 

 

Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա­յում բաժինների միավորումից նոր բա­ժիններ են ստեղծվելու, եւ դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագի­տական եւ վերլուծական վարչությու­նը», որը ստեղծվելու է իրավական եւ տնտեսական փորձագիտական վար­չությունների միավորումից:

 

Վարչու­թյունն իր մեջ ներառելու է մի քանի բաժիններ`պետաիրավական փոր­ձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բա­ժին, սոցիալ-կրթական, առողջապա­հության փորձաքննության բաժին եւ օրենսդրական մոնիթորինգի բաժին:

 

Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշխատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառ­ման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի եւ խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին:

 

Բացի այդ, մեր տեղեկություններով` խորհրդակա­նի աշխատակազմը ցանկանում է ամ­րապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, եւ այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250