Յուրի Խաչատուրովի որդին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ. Armtimes.com
«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, հայտնում է Armtimes.com-ը:
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել: Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը 2019-ի հուլիսի 11-ին նոր հայցադիմում է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
Կայքի թղթակցի հետ զրույցում Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանն ասել է` տեխնիկական հարցեր են եղել՝ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է եղել, դրա համար էլ դատավարական տեսանկյունից որոշակի ժամանակ անց նորից նույն հայցը ներկայացրել են:
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանն ու Լորետա Բարսեղյանը Իգոր Խաչատուրովին պատկանող հողատարածքի՞ն են տիրացել, Մալխասյանը պատասխանել է.
«Գուցե բանավոր համաձայնություն է եղել, օրինակ, բայց, ըստ իրենց ներկայացնելու, Իգոր Խաչատուրովի հոր հետ են ունեցել համաձայնությունը: Իրավունքի տեսանկյունից դա աննորմալ երևույթ է, որովհետև ոչ մեկի հայրը իրավաբանական առումով իրավունք չունի որոշելու իր զավակի գույքի ճակատագիրը»:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...