ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիմքով հարուցված քրգործը կասեցվել է
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիմքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով հարուցված գործը կասեցվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Հայտնի չէ, թե ով է այն անձը, որ քրեական գործում պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»,- նշեց նա։
Ավելի վաղ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Ավագյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հնչող վիրավորանքների եւ մահվան սպառնալիքներ հնչեցնելու առնչությամբ, այդ գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել Նարեկ Մալյանը եւ Արթուր Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...