Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվե՞լ է․ պատասխանում է ՀՔԾ պետը
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հուլիսի 1-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրգործի շրջանակներում: «Այսօր մարտի 1-ի դեպքից չենք խոսում, այսօր տոն է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերեք, եթե թույլ չտան ձեզ եւ մյուսներին մտնել ՀՔԾ շենք ու աշխատել, նա պատասխանեց. «Իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում: Քաղաքացիներ են լինում, որ գալիս են խոչընդոտում են մուտքը: Ես չեմ կարող ասել՝ նորմալ է, թե ոչ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»:
Անդրադառանաlով ՀՔԾ-ն լուծարելու մասին լուրերին՝ Խաչատրյանը նշեց. «e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այդ նախագծով նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք՝ կտեսնենք»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր, որ հրաժեշտ տա պաշտոնին, ասաց. «Դա ես չեմ որոշում: Կոռեկտ չէ, որ նման բաների մասին ես հիմա խոսեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...