Շատ վատ, սա, տիկնայք և պարոնայք. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև Սահմանադրական դատարանի անդամները չըմբռնեն, որ իսկապես իրավիճակ է փոխվել և գործող իշխանությունն իրենցից զատ այլ իրավագետների վերլուծությունների նույնպես ծանոթանում, իսկ երբեմն նաև դրանց ավելի լուրջ են վերաբերում, մինչև չհասկանան, որ պարզ դիրեկտիվ-հրամայական տոնով հայտարարություններով ոչ միայն դրականորեն չեն ազդում հասարակական կարծիքի վրա, այլև, ընդհակառակը, խտացնում են իրենց վերլուծական կարողության և անկանխակալության վերաբերյալ հասարակական կարծիքի հարցականները, մինչև, վերջապես, չընկալեն, որ խնդիրն այլևս դուրս է եկել ՍԴ նեղ համախոհության շրջանակից, իրենք իրենց գործողություններով անընդհատ փաստելու են հասարակության և իշխանության մյուս թևերի երկխոսության իրենց բարոյական, գուցե նաև ինտելեկտուալ և իմացաբանական անկարողությունը: Վատ է, շատ վատ, սա, տիկնայք և պարոնայք անդամներ: Հանրությունը չէ, որ Ձեր սխալները պիտի պաշտպանի, դուք ինքներդ եք պարտավոր Սահմանադրության միակ գերակա տեր հասարակությանը գործնական հաշվետու լինել: Շուտով ՍԴ իրավա-քաղաքական ճգնաժամի մեկ ամիսը կլրանա, իսկ դուք դեռևս մատ թափ տվող հայտարարություններից անդին ոչ մի կոնկրետ բացատրություն չեք ներկայացրել հասարակությանը: Դուք, վստահաբար, վաղուց ազատվել եք ՀՀԿ-ին զեկուցող լինելու մշտականության պատրանքից, հո ինքներդ ձեզ փակուղի չեք ուզո՞ւմ մտցել: Որքան էլ ցանկալի՝ դա արդեն անհնար է, և լուծումներ փնտրելու ձեզ ծանոթ ռեսուրսներն սպառվելուն մոտ են: Փնտրեք նաև անծանոթ ռեսուրսերում»:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...