ԵԱՀԿ-ն` Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասին
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձերբակալվածների փոխանակումը, հաղորդվել է ուրբաթ ԵԱՀԿ-ի կայքում:
Այդ հարցը Լայչակը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:
«Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի մասին՝ ներառյալ ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լայչակի խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս, թե «ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների մարդկանց համար, որոնք տուժել են հակամարտությունից»: Նա նաեւ աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին եւ համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղության ու բանակցությունների գործընթացքում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:
Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում, ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...