Վեթինգի մասին առանձին օրենք չի լինի, այլ գործիքակազմով կիրականացվի. Մակունց
Վեթինգի մասին օրենք ունենալու փոխարեն՝ գերադասվել է այն իրականացվել այլ գործիքակազմով, խորհրդարանում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մտադիր էինք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին գերադասել ենք վեթինգի գործընթացն այլ գործիքակազմով իրականացնել, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում», - ասաց Մակունցը:
Հարցին՝ եթե դատավորների մի մասի լիազորությունները դադարեցվեն վեթինգից հետո, կառաջանա՞ն կադրային խնդիրներ նրանց փոխարինելու անհրաժեշտության դեպքում, Մակունցն ասաց՝ «դեռ վաղ է խոսել այդ մասին»:
Անդրադառնալով վեթինգի գործիքակազմերի հստակեցման ժամկետներին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց.
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ամեն ինչ հնավորինս սեղմ ժամկետներում լինի, գործիքակազմի փոփոխությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն ճանապարհը, որ նախատեսում էր վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ ունենալ բավականին երկաժամկետ էր, որովհետև ենթադրում էր առանձին մարմնի ստեղծում, հանրաքվե և այլն, և գործիքակազմը փոխվել է նաև ժամկետներով պայմանավորված», - ասաց Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...