ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման շուրջ քննարկումներ են սկսվել. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման վերաբերյալ հարցին և մանրամասնել, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:
«Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որ գործունեություն են ծավալում 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան և ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկեն: Մեր եվրոպացի գործընկերները նույն կերպ վարվել են ԵՄ տարածքում՝ դա կարևոր քայլ համարելով սահմաններ չունեցող տարածության ստեղծման ճանապարհին»,- ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ առաջին փուլում պետք է հասկանալ՝ ինչ մեթոդով են որոշվելու ծառայությունների սակագները՝ ռոումինգի չեղարկման դեպքում, ազգային կառավարությունները պետք է բիզնեսի հետ երկխոսություն ունենան, քանի որ ակնհայտ է, որ բիզնեսն ինչ-որ տեղ կարող է հակադրվել՝ իր եկամուտները չկորցնելու համար:
«Մենք արդեն նախաձեռնել ենք այս երկխոսությունը, այժմ մեզ մոտ բանակցային գործընթաց է մեր ռուս գործընկերների հետ: Կա փոխադարձ հասկացվածություն: Պետք է նշել, որ մեր հանձնաժողովի արած աշխատանքի շնորհիվ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագինն արդեն իսկ մի քանի անգամ նվազել է, և դա զգալի առաջընթաց է: Այժմ մենք պետք է օպերատորներին հավաքենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ռոումինգի չեղարկման համաձայնեցված որոշում մշակենք»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...