Փրկարարները տապալված ծառեր են հեռացրել ճանապարհներից
ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին ծառ է ընկել և ճանապարհը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:
Նույն օրը՝ ժամը 17։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...