Մեկ իրենց շատ անպատիժ են զգացել 2008-ին, մեկ էլ՝ այժմ. Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ոստիկանության Կիբերհանցագործությունների բաժնում բացատրություններ եմ տվել հունիսի 20-ին անձնական հաշվիս կից էջին ստացված սպառնալիքներ կապակցությամբ, իմ հիմնավոր կասկածներն եմ հայտնել դրա հեղինակի վեաբերյալ: Ես էլ, ոստիկանությունն էլ մեր պատկերացումներն ունենք նրա ով լինելու մասին: Ավելին չասեմ: Միայն կասեմ, որ քոչարյանական ռեժիմին սպասարկած կրիմինալ շրջանակների այս պատժված ու կիսապատժված շրջանակները մեկ իրենց շատ անպատիժ են զգացել 2008-ին, մեկ էլ՝ այժմ: Երկու շրջաններում էլ քույրս և ես հանրության շահերն ու անվտանգության ապահովման մեր պարտականության բերումով ակտիվ ենք եղել ու սպառնալիքներն ու կոնկրետ վտանգները լավագույնս «զուգադիպել են» դրանց հետ....
Չգիտեմ, թե նյութերի նախապատրաստության ընթացքում այդ լածիրակն իրեն ինչպես կպահի՝ նախկին՝ 2016-ի դեպքերի նման կգա կբառաչի ու կմլավի, թե ինչ ասել է, ասել է փոխաբերական իմաստով, սիրելով է ասել, փաղաքշաբար է ասել, թե ինչ, բայց որ պատժելիության սկզբունքի կիրառում ու նախադեպեր պետք է լինեն կլավիատուրայի կողքը առյուծ կտրող, իսկ իրականության մեջ ողորմելի ու փսնթու տեսակի ներկայացուցիչների մասով, դա հաստատ: Համենայն դեպս, շնորհակալություն Ոստիկանությանը, ակնկալում եմ քրեական գործի հարուցում»:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...