Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։ Խոսքը ավելի քան 30մլն դրամի մասին է, բանն այն է, որ Գրիգորյանը իր հոր թիկնապահին ու բազմաթիվ անձանց աշխատանքի է ընդունել քաղաքապետարանում, վարձատրել պետբյուջեի հաշվին։
Քննչական կոմիտեի տեդեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները՝ նշելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։