ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Վանաձորում է
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցում է «Հայաստան Ինժեներական Շաբաթ» միջոցառման փակման արարողությանը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստը միջոցառման հատուկ հյուրն է։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Վանաձորում և տարածաշրջանում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պատմեց, թե ինչու Յուրի Ջորկաեֆը ցանկացավ մասնակցել այս միջոցառմանը։
«Երեկ մի հայկական նոր բրենդի հիմնադրմանն ենք մասնակցել, և պարոն Ջորկաեֆը, տեղեկանալով, որ մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ենք ստեղծել, ինձ ասաց, որ իր շատ ընկերներ ցանկանում են իմանալ, թե ինչպես կարող են օգնել հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին, ինչպես կարող են ներդրումներ անել և իրենց մասնակցությունն ունենալ այդ գործում։ Ես պարոն Ջորկաեֆին ասացի, որ բազմաթիվ հարթակներ կան, որտեղ կարելի է մասնակցել, և մենք կարող ենք հետագայում դա քննարկել։ Հիշեցի, որ ես պետք է մասնակցեի «Ինժեներական շաբաթի» փակման արարողությանը և ասացի պարոն Ջորկաեֆին, որ եթե ուզում է ծանոթանալ ոլորտին, կարող ենք միասին գնալ Վանաձոր, որին նա մեծ հաճույքով համաձայնեց»,- ասաց Հակոբյանը։
Հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Շաբաթվա ընթացքում ընթացել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ամուսնանում է Հենրիխ Մխիթարյանը
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա...
Մոսկվայում հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը
Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հոսպիտալացվել է Խորհրդայրին ֆուտբոլի «Սպարտակ» ակումբի լեգենդ 92-ամյա Նիկիտա Սիմոնյանը: Ա...
Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։Լեհաստանի մա...
Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեակ...