Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է. Փոխնախարար
Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
«Վրացական տուրիզմը բավական զարգացած է, բայց նաեւ պետք է նայել, թե ինչ բնակլիմայական պայմաններ ունի Վրաստանը.,-ասաց նա՝ հավելելով, որ ռուսները գալիս են Վրաստան հանգստանալու, քանի որ ծովափնյա զբոսաշրջությունը այլ վայրերում ավելի թանկ է, քան Վրաստանում:
«Հայաստանը ծովափնյա տուրիզմ չի կարող առաջարկել, մենք առաջարկում ենք էքստրիմ տուրիզմ, մշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, որը կարող է միացյալ արդյունքով ծառայել եւ մեզ մոտ, եւ վրացիների»,-ընդգծեց փոխնախարարը:
Անդրադառնալով հայ-վրացական կամուրջի կառուցմանը, Ավանեսյանն ասաց, որ դա միանշանակ նպաստելու է հայ-վրացական առեւտրաշրջանառության աճին. «Նախ արագությունն է բարձրանալու, նաեւ ենթակառուցվածքների որակը: Սա առաջին ծրագրերից մեկը կարող է լիներ, որտեղ եւ հայկական, եւ վրացական կողմերը համագործակցելով ստեղծում են արդյունք: Եթե այս ծրագիրը հաջողի, մենք արդեն կփորձարկենք այլ ծրագրեր»:
Նշենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։