Քաղաքականություն

Այս տարի զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին. «Հայաստանի Հանրապետություն»

Այս տարի զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին. «Հայաստանի Հանրապետություն»
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված…

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված ձևաչափերից այն ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել: Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է:

Այս տարի նորությունն այն է, որ զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի և մրգի տեսականին: Իսկ ծնողների կողմից այսպես կոչված «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեև չի խրախուսվելու, բայց և չի արգելվելու:

Միայն թե ի գիտություն ծնողների նա հայտնել է, որ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու, որպեսզի շուտ փչացող սննդից ծինծառայողները չթունավորվեն»,-գրում է թերթը:

Նմանատիպ հոդվածներ

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250