Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։
«Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։
Զառա Ամատունու խոսքով՝ գործողությունը տեղի է ունեցել պետական սահմանի Իջևանի հատվածում։ Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...