Թուրքիայից Հայաստան եկող ավտոբուսում մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք է հայտնաբերվել. ՊԵԿ
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ավտոբուսի ուղեւոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սեւ գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղեւոր Վ.-ն՝ տվյալ ուղեւորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:
Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...