Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այսօր կրկին բողոքի ակցիա կանցկացվի
Այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, կրկին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կվերսկսվի հերթական բողոքի ակցիան:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները այսօր շարժվելու են «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնում են, որ ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չտա:
Նշենք, որ իշխանությունները կատարել էին ցույցերի մասնակիցների մյուս պահանջները՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարական, համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում և հունիսի 20-ին բոլոր ձերբակալվածների ազատ արձակում:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...