Երթևեկի արագության սահմանափակումը նոր խցանումների պատճառ կդառնա. «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ
Երեկվանից հայկական լրատվադաշտում քննարկման թիվ մեկ թեման քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երթևեկության արագության նոր շեմ սահմանելու մասին առաջարկությունն է:
Armdaily.am-ը թեմայի մասին զրուցել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի հետ:
«Քաղաքապետարանը ի սկզբանե պետք է զբաղվեր երթևեկության կազմակերպման հարցով: Ավելի արդյունավետ կլինի Երևանում երթևեության կազմակերպաման հետ կապված խնդիրների մասին առաջնային զրուցեն, քան խոսեն արագության խնդրի մասին, քանի որ ըստ էության արագության նվազեցումը չի կարող կարգավորել Երևանի երթևեկության հոսքերը: Այն ավելի շատ կծանրաբեռնի և խցանումներ կառաջացնի Երևանում»,-ասաց Քեյանը:
Հիշեցնենք, որ երթևեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին խոսելիս՝ Մարութանը նշել էր.
«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթեւեկությանը, որովհետեւ ես շատ եմ տեսել, որ ոմանք արագ վարելով գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն 50-ով ես գնում, թե 80-ով, կարմիր տակ կանգնելու ես: Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո 60 կմ/ժամը պետք է իջնի 50: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում եւ միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...