«Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին՝ Զահային ձեռք բերելու համաւր
Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամռանը վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի կիսապատպան Վիլֆրիդ Զահային, հաղորդում է thetimes.co.uk-ը։
26-ամյա ֆուտբոլիստի համար «Քրիսթալ Փելասը» ակնկալում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա աշխատավարձը շաբաթական 130 հազար ֆունտ է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Զահան նախկինում հայտարարել է, որ «Արսենալի» ֆանատ է։
Բրիտանական մամուլը նաեւ գրում է, որ 30-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար գրավիչ առաջարկ դեռ չի եղել։ Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:
Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ամուսնանում է Հենրիխ Մխիթարյանը
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա...
Բուֆոնը «Յուվենթուս» կվերադառնա
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շուտով տեղափոխվելու է «Յուվենթուս»: Այս մասին Twitter-ում գրել է SkySport-ի լրագրող Ֆ...
Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հարցին, թե արդյոք նույնական են պետության շահը և իշխ...
Ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի. Վանեցյան
Տեղի է ունեցել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հերթական ժողովը: Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատ...