Քաղաքականություն

ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝ հայտարարելով, որ ինքը ՍԴ նախագահն է. Հրանտ Բագրատյան

WRed 1 րոպե 304 դիտում
ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝ հայտարարելով, որ ինքը ՍԴ նախագահն է. Հրանտ Բագրատյան

ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝ հայտարարելով, որ ինքը ՍԴ նախագահն է: Livenews.am-ի եթերում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը:

 

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

 

«Հավանաբար ինքը նկատի ուներ, որ նախկինում եղել է ՍԴ անդամ և ՍԴ դատավոր և որ ինքն այս պահին միակ դատավորն է»,-ասաց Բագրատյանը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում կա իրավական կազուս:

 

«Ես իշխանությունների հետ շփումների ժամանակ արտահայտել եմ իմ դժգոհությունները՝ դատարան փակելու կամ այդպիսի հայտարարությունների մասով: Մի օր էլ մեկն իրեն կհայտարարի վարչապետ, մեկ այլ օր՝ նախագահ, սրանք պետք է կասեցվեն: Ես հորդորել եմ այսօրվա իշխանություններին՝ դա թույլ մի տվեք, հուսով եմ՝ նրանք իմ հորդորներին ականջալուր կլինեն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250