Քաղսի գյուղում «Nissan Tiida»-ն մոտ 10 մետր սահել է ձորակը. 2 վիրավորներ տեղափոխվել են Հրազդանի ԲԿ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 04:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան դուրս է եղել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 41-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1987 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը՝ մոտ 10 մ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը եւ ուղեւորը (Մ.Հ., ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...