Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը. Shamshyan.com
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Վերջինս գյուղացիներին վստահեցրեց, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտ, և եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը ևս կկանգնի գյուղացու կողքին և հարցը կբարձրաձայնի։
«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր որ չեն հասել աշխատանքի վայր ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...