ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովում հանրակացարանից ցած նետված հայ երիտասարդը մանրամասներ է պատմել դեպքից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկի պատուհանից ընկնելու դեպքից:
Objectiv.tv-ին տված հարցազրույցում Մարտիրոսյանն ասել է, որ իրեն դուրս գցողները վեցն են եղել, և ինքը նրանց ճանաչել է: Տղան պատմել է, որ իրեն սենյակի պատուհանից դուրս են գցել այն ժամանակ, երբ ինքը դուրս է շպրտել ծանոթների՝ իր սենյակում թողած իրերը` կասկածելով, որ դրանցում հնարավոր է թմրանյութ լինի: Մարտիրոսյանը ենթադրել է, որ ծանոթներն այդ իրերի միջոցով ցանկացել են իր դեմ թակարդ լարել:
«Երկու-երեք րոպե անց հանկարծ սենյակիս դուռը կոտրեցին, սկսվեց կռիվը: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկեր, դանակ: Ես մեր միջև սեղան դրեցի, մոտեցա պատուհանին և սկսեցի օգնություն կանչել»,-ասել է նա:
Ցած ընկնելուց հետո Մարտիրոսյանը թաքնվել է ավտոկանգառում, որտեղ խնդրել է ոստիկանություն կանչել:
Հանրակացարանի հսկիչը պատմել է, որ հայազգի ուսանողը նախքան այս միջադեպը երբևէ ուշադրության կենտրոնում չի եղել ու աչքի չի ընկել անկարգապահությամբ: Այժմ դեպքի հետաքննությամբ զբաղվում են իրավապահները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բուժվելու փոխարեն ընտանիքներով հանգստացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...