«Ժողովուրդ». Պատգամավորների մասով քրեական գործեր կան հարուցված
«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի և Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, և իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը:
Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, և այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով և ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...