Հասարակություն
Նախկին բարձրաստիճան ոստիկանը ձերբակալվել է աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքի հիման վրա. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
391 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը: Դեռ ուշ գիշերվա դրությամբ դատարանը չէր հրապարակել որոշումը:
Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Gohar Vardanyan
6,844
Քիչ անց կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
Gohar Vardanyan
2,792
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
526
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
252
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
221
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
256