Հասարակություն
Մահվան ելքով վրաերթ Դավիթ Բեկի պողոտայում. Հետիոտնը մահացել է տեղում
Այսօր՝ հունիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Armtimes com-ը: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդան Տիգրանյանը իր վարած Toyota Camry 19 ԼՍ 938 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Լաերտ Սարկիսովին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3