Հասարակություն
Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ քաղաքացի է ներկայացել ոստիկանություն. tert am
Վերջերս ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Tert.am-ը Ոստիկանության լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե Վարդան Հարությունյանի վերաբերյալ միջադեպից ի՞նչ է պարզվել: Վարչությունից հայտնեցին,որ միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ևս պարզ է։
«Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ով այնուհետև ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք,որ ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3