Հասարակություն
Ինչու է քննիչն առգրավել Ռոբերտ Քոչարյանի գույքը. դատախազը պարզաբանում է
Gohar Vardanyan
620 դիտում
Ռոբերտ Քոչարյանի գործով առ այսօր որևէ մեկը քաղաքացիական հայց չի ներկայացրել, ինչը հիմնավորում է, որ Քոչարյանին վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը որևէ տրամաբանական կապ չունի հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը,- գրում է News am-ը։
Այսօրվա դատական նիստում փաստաբանը վկայակոչեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի՝ 2019թ. մայիսի 8-ի որոշումը, որով դատարանը մասնակի բավարարել էր Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքի դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատարանն արձանագրել էր, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել խախտումը:
Խուդոյանի խոսքով՝ թե՛ Արմեն Գևորգյանին, և թե՛ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված չի եղել այնպիսի արարք, որը ենթադրում է գույքի առգրավում։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով է քննիչն առգրավել Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային պայմանագիրը, նրա նույնականացման քարտերը, բանկային քարտերը, որսորդական հրացանները, առանձնատնից հայտնաբերված գումարը։
Դատավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե գործի համար ի՞նչ նշանակություն կարող էին ունենալ որսորդական հրացանները։
Դատախազը պատասխանեց, որ թեև հրացանները որսորդական են, սակայն դրանք կարող էին այլ նպատակի ծառայել։ Ինչ վերաբերվում է նույնականացման քարտերն առգրավելուն, դատախազը նշեց, որ քննիչի գործողություններն իրավաչափ են եղել, և նա քրեադատավարական կարգով կարող էր դրանք առգրավել։
Իսկ տնից հայտնաբերված բանկային քարտերը, ըստ դատախազի, առգրավվել են՝ դրանցում առկա գումարը կանխիկացնելը խափանելու նպատակով։
Դատավորը հետաքրքրվեց, թե Քոչարյանի առանձնատնից հայտնաբերված 27.300 ԱՄՆ դոլար գումարը առգրավելիս նախաքննական մարմինն ինչպե՞ս է որոշել այդ գումարի պատկանելության հարցը։
Նշենք, որ ըստ պաշտպանի՝ այդ գումարը պատկանել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին։
Դոլմազյանը հայտարարեց, որ իրենց կարծիքով՝ տնից հայտնաբերված գումարը պատկանում է հենց Ռոբերտ Քոչարյանին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20–ին։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Gohar Vardanyan
6,844
Քիչ անց կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
Gohar Vardanyan
2,792
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
515
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
246
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
212
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
250