Արարատի մարզում 8 ժամից ավել էՙ ջուրը 40 մետր բարձրությամբ անխնա կորում է. Shamshyan com
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:30-ից Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող հսկայական ջրախողովակի վնասման պատճառով ջուրը անխնա հոսում է, գրում է Shamshyan com-ը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցայտող ջրի բարձրությունը մոտ 40-50 մետր է և անգամ մոտենալը շատ դժվար է, քանի որ ամբողջովին թրջվելու ես, եթե համարձակվես մոտենալ: Վթարված ջրախողովակի մոտ հավաքաված մարդիկ ասում էին. «Ժամը 12:30-ից էս վիճակն ա: Զանգահարել ենք Ջրային պետական կոմիտե, սակայն ոչ մի դրական արձագանք: Էս օրերին այգիները ջրելու համար ջորչ ուզենք, մեզ անհարգանքի սյունին կգամեն, իսկ 8 ժամից ավելի է ՝ ջուրն անխնա հոսում, կորում է, իսկ պատկան մարմինները լայաղ չեն անում խնդիրը վերացնեն: Մեր ահազանգերին միայն օպերատիվորեն արձագանքել է Արտակարգ իրավիճակների նախարարութունը, որտեղից դեպքի վայր են ուղարկել Մասիսի հ-փրկարարներին, բայց եթե անկեղծ, էստեղ փրկարարներն աելիք չունեն: Հիմնական պատասխանատուն Ջրային պետական կոմիտեն է, որտեղ էլ մեր հեռախոսազանգերին կամ չեն պատասխանում կամ էլ գիծը զբաղված է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռևս պարզ չէ, անխնա հոսող ջուրը խմելու է, թե ոռոգման:

Պատահարներ