Հասարակություն
Հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է եղել. Shamshyan com
Հունիսի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա: Նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տան ներսում և դարպասի մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ դրանից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3