Հասարակություն
Երևանյան բնակարաններից մեկում Արցախի 12-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Մ.-ի (սեփականատեր) բնակարանի լոգասենյակի դուռը բացվել է քաղաքացիների ուժերով. ներսում անգիտակից ընկած է եղել Ա.Պ.-ն, ով տեղափոխվել է հյուրասենյակ:
Ժամը 16:44-ին շտապօգնության բժիշկը արձանագրել է Ա.Պ.-ի մահը (Արցախի Հանրապետության քաղաքացի, ծնված 2007 թ.):
ՀԱԲ կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին և և համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3