Պատահարներ
Բողոքի ակցիա` «Նաիրի շին»-ում. 100-ից ավելի աշխատակից աշխատավարձ չի ստացել. Shamshyan com
Gohar Vardanyan
372 դիտում
Այսօր՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխատակիցները, գրում է Shamshyan com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Արդեն մի քանի տարի է, «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը մատների վրա սաղիս խաղացնում է; Լրիվ դարձել է հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» թատրոնի «փչան Թոդորոսը»։ Ամեն օր մեզ ասում է՝ գումարները վճարելու ենք, իսկ գումարները, էնպես չի, որ մենք խնդրում ենք. մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձն է։ 8-9 ամսով ամեն Աստծո օր սպասում ենք, որ գումարը վճարելու է։ Տարվա 4 եղանակներին մեր առողջության հաշվին աշխատել ենք՝ հավատալով, որ Խերիմյանը իր խոսքը կկատարի։ Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասաց. «Խնդրին ծանոթ ենք, կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է. ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի համար Ե. Խերիմյանը աշխատավարձերը չի տվել, դա արդեն մեր ոլորտը չէ։ Ինչ վերաբերում է մարտից հետո, ապա հայտնաբերել ենք որոշ թերություններ ու հանձնարարել ենք, որ երբ թերությունները կվերացնեն, կապի նախարարությունը գումարը կփոխանցի»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
800
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,209
Խոշոր ավտովթար. Ford Transit-ը կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
Gohar Vardanyan
829
Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել
Gohar Vardanyan
808
Ավելին Պատահարներ բաժնից
Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
1 րոպե
269
ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքական նավթատար նավի վրա
1 րոպե
712
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
986
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
1,038