Հասարակություն
Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Գագիկ Հարությունյանը. Irakanum am
Gohar Vardanyan
1 րոպե
2,155 դիտում
Ինչպես արդեն հայտնի է դարձել, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Irakanum am-ը գրում է, որ Գագիկ Հարությունյանը հայաստանյան քաղաքական դաշտի, իշխանական էլիտայի կարկառուն դեմքերից է եղել։ Նրան հաջողվել է հավատարմորեն ծառայել բոլոր իշխանություններին, կատարել նրանց հրահանգները։ Գագիկ Հարությունյանը լինելով իշխանական բուրգին կարողացել է պաշտոններով ապահովել նաեւ իր ազգականներին։
Եվ այսպես․ լրատվամիջոցը գրում է. "Գագիկ Հարությունյանի Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է: Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցնում էր էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։
Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատում է որպես բաժանմունքի վարիչ:
Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Հարությունյանը խնամիական կապեր ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը Հարությունյանի հարսն է:
Երկարամյա պաշտոնավարման ընթացքում Գագիկ Հարությունյանին հաջողվել է ոչ միայն ազգականներին պաշտոններով ապահովել, այլ նաեւ պատկառելի ունեցվածք դիզել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Հարությունյանի նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բ ԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունի 4,083,358.00 ՀՀ դրամ, կամ՝ 9 միլիոն դոլար, 5,900.00 դոլար եւ 2,300.00 եվրո։ Հարությունյանը հայտարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն, հողամաս եւ հասարակական նշանակության շինություն"։
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,748
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Ինչ է եղել Թուրքիայից ՀՀ մաքսանենգ ճանապարհով բերված ուղեբեռում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Gohar Vardanyan
3,642
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
477
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
221
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
191
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
223