Պատահարներ
Վանաձորում վարորդները պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները. Armtimes com
Վանաձորում կրքերը գնալով թեժանում են: Այս մասին գրում է Armtimes com-ը: Գործադուլ հայտարարած վարորդները վաղ առավոտյան, ժամը 7:50-ից Հայքի հրապարակում գործադուլ էին հայտարարել: Հարցի լուծման…
Վանաձորում կրքերը գնալով թեժանում են: Այս մասին գրում է Armtimes com-ը: Գործադուլ հայտարարած վարորդները վաղ առավոտյան, ժամը 7:50-ից Հայքի հրապարակում գործադուլ էին հայտարարել: Հարցի լուծման տարբերակները քննարկելու համար նրանք պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ: Վարորդների հետ հանդիպեց միայն Վանաձորի քաղաքապետը, Լոռու մարզպետը մինչ այս ժամը այդպես էլ չհադիպեց գործադուլ հայտարարած քաղաքացիներին:
Մարզպետարանի աշխատակիցները սկզբում պատճառաբանում էին, թե մարզպետը քաղաքում չէ եւ միայն ժամը 17:00-ին կհանդիպի վարորդների հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, մարզպետը առաջարկել է մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ՝ իրավիճակը քննարկելու: Վարորդները, սակայն, պահանջում են, որպեսզի մարզպետն անձամբ իջնի մի քանի մետր եւ հանդիպի հենց մարզպետարանի դիմաց գործադուլ անող վարորդների հետ:
Վարորդների համբերության բաժակը լցվել է եւ նրանք այս պահին պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղ...
Արարատի մարզում քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ո...
Խոշոր ավտովթարի հետևանքով 40-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7