Հասարակություն
Էջմիածնի Զվարթնոց թաղամասում խնդիրը բնակիչների ապօրինի միջամտությունն է փականային համակարգին. Վեոլիա Ջուր
Gohar Vardanyan
248 դիտում
Օրերս Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի խումբ բնակիչներ հրապարակավ իրենց դժգոհությունն էին արտահայտել տարածքում անբավարար ջրամատակարարումից: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժնից:
Այս կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում հանրությանը ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Թաղամասում ջրամատակարարման գործող գրաֆիկի խախտման մասին հայտնի է դարձել միայն նշված դեպքից. մինչ այդ բնակիչներից որևէ ահազանգ ընկերության «Թեժ գծում» չի գրանցվել, գրավոր բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, այս պարագայում ոչ մի խոսք չի կարող լինել օպերատորի ուշ արձագանքի մասին:
Վթարային ծառայությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ խնդիրը պարզելու նպատակով: Իրականացված ուսումնասիրությամբ տարածքի բաշխիչ ցանցում վթար կամ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել, ջրի քանակը նույնպես եղել է միանգամայն բավարար: Փոխարենը «Զվարթնոցի»՝ դեպի այդ խնդրահարույց տարածք ձգվող ջրագծի փականներից երկուսի վրա հայտնաբերվել է բացվածքի խախտում: Ասել է թե՝ արտաքին միջամտություն՝ ջրի հոսքը մեկ այլ ուղղությամբ ավելացնելու նպատակով: Ցավոք, մեզանում բնակիչների կողմից փականային համակարգին ապօրինի միջամտության դեպքերը քիչ չեն, ինչը հանգեցնում է ջրամատակարարման ռեժիմի խախտմանը, ինչպես մեր դեպքում: Սակայն տվյալ միջամտության շարժառիթն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ տարածքի և ոչ մի հասցեից անբավարար ջրաքանակի վերաբերյալ բողոքներ չկան:
Ինչևէ, «Վեոլիա Ջրի» կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ փականները կարճ ժամանակամիջոցում կարգի են բերվել և Զվարթնոցում ներկայումս ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի համաձայն:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,187
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
467
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
215
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
185
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
218