Սպորտ
Ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքը Բաքու կարգելվի՞. ՀՀ ԱԳՆ-ի պատասխան քայլերը
Gohar Vardanyan
505 դիտում
Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալուն.«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա Արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասաց Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն իրենց երկիր արգելելուն, Նաղդալյանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կողմից բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև.«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ սպորտը վեր է քաղաքականությունից: Առավել ևս, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրումն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում, և դա կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, սակայն մենք ոչ միայն չտեսանք որևէ ներդրում այս ուղղությամբ, այլ նաև ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների: Բնականաբար մեր կողմից այս հանգամանքը բարձրաձայնվելու է մեր միջազգային գործընկերների առջև»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Gohar Vardanyan
24,762
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի ուղերձը` Հենրիխ Մխիթարյանին
Gohar Vardanyan
1,636
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Gohar Vardanyan
9,016
Մխիթարյանը Բաքու չի մեկնի
Gohar Vardanyan
1 րոպե
545
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
483
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,040
5.0
Ազատ ոճի ըմբշամարտում Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
1 րոպե
611
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 11-ի դրությամբ
1 րոպե
2,420